Հայ թեկնածուն Ստամբուլի հայկական որբանոցի հարցով խոստումներ է կորզել Դավութօղլուից
Հասարակություն
Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» անունն ունեցող որբանոցի հարցը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից առաջադրված հայազգի թեկնածու Մարգար Եսայանը քննարկել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եսայանը հայտնել է «Ա կոս» պարբերականի հետ զրույցում:
«Հիմնադրամների գլխավոր վարչությունը խնդրին լուծում գտնելու նպատակով աշխատանքներ է տանում: Նախորդ երեկո ԱԶԿ կազմակերպած ընթրիքի ժամանակ խնդրի վերաբերյալ խոսեցի Դավութօղլուի հետ, ով ասաց, որ անձամբ կհետևի խնդրին: Սեղանի շուրջ կային նաև շրջակայքի և քաղաքաշինության նախարար Իդրիս Գյուլուջեն, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը: Խնդիրը խմբակային քննարկվեց: Վարչապետ Դավութօղլուն համապատասխան հանձնարարական տվեց Ստամբուլի քաղաքապետին: Որբանոցի ներկայիս տերերի հետ բանակցություններ կտարվեն, մի բանաձև կորոշվի խնդրի հետ կապված: Եթե անհրա ժեշտ լինի տարածքի արժեքը կվճարվի կամ սեփականության օտարման սկզբունքով որևէ լուծում կգտնվի»,- նշել է Եսայանը' ընդգծելով, որ «Արմեն ճամբար»-ի քանդելն այլևս անհնար է:
Խորհրդարանական ընտրություններում իշխանական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն կարծիք է հայտնել, որ խնդրի լուծման համար քաղաքական կամք է անհրաժեշտ, և այդ կոնտեքստում կարևոր է վարչապետի տված հանձնարարականը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից