Գովեմ, գովեմ, ո՞ւմ գովեմ. այսօր «Ջանգյուլում» է (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 14-ին, Հայ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այն նշվում է Ս. Հարության 40-րդ օրը: Ունի 35 օրվա շարժունակություն: Միշտ նշվում է հինգշաբթի:
ԱՀԹ Նորք-Մարաշի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի գլխավորությամբ այսօր երիտասարդները Երևանի N 2 հատուկ դպրոցի սաների հետ համբարձման երգերով այցելեցին հիվանդանոց, թաղապետարան ու մարաշցիների տներ՝ ավանդական ջանգյուլումի տոնախմբության: Հավաքված նվերները կբաժանվեն Նորքի տուն-ինտերնատի ծերերին:
Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսուցանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:
Մանրամասն՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից