Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել (տեսանյութ) Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզում Ուղիղ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով անհետ կորած և վիրավոր հայեր կան Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել 14-ամյա երեխային Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 26-ին Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում 

Գործադիրը ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի ցանկում ներառել է «Սփայս» թմրամիջոցները

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է Վենետիկի բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի գրանցած հերթական հաղթանակին: Միջ ոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցել է սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետ:

Վարչապետի դիտարկմամբ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներին խմբելով մի գաղափարի շուրջ, կազմակերպիչները կարողացել են աշխարհին ցույց տալ, թե ով է հայը, ինչ ներուժ ունի և ինչպես է կարող հայ արվեստն ինտեգրվել համաշխարհային մշակույթին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում ՀՀ դեսպանության համակարգողների, հայ արվեստագետների ու բարերարների միասնական, հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքը: «Շնորհավորում եմ բոլորիս՝ աննախադեպ այս հաղթանակի առթիվ, համոզված եմ, որ ապագայում մենք նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը նիստի սկզբում, գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորումն է: Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով, ինչը մատչելի վարկային ռեսուրս է: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկն ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ:

ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, որ վերականգնման կամ վերաձևակեր պման է ենթակա 1 մլրդ 331 մլն 100 հազար դրամի խախտման փաստ: Տեսչության աշխատանքի արդյունքում այդ գումարից վերականգնվել է ավելի քան 720 մլն 500 հազար դրամ և վերաձևակերպվել ավելի քան 20 մլն դրամ: Կառավարությունը պետական կառավարման մարմիններին հանձնարարել է ձեռնարկել թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ՝ դրանց մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը:

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԵԱՏՄ պայմանագրի ընդունմամբ ՀՀ-ում կիրառվող արտադրանքի ԱՏԳ ԱԱ կոդերի, մաքսային ռեժիմների ընդունված մեծությունների հասկացությունների փոփոխմամբ: Որոշման նպատակը օրենսդրական դաշտի արդիականացումն է, մաքսային մարմինների կողմից տեղեկության տրամադրման գործընթացի խոչընդոտների վերացումը:

Գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ երկրների «Չափման միջոցների տեսակի հաստատման, չափագիտական վկայագրման, ստուգաչափման և տրամաչափարկման համար իրականացվող փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը նպատակաուղղված է փորձարկման արդյունքների փոխադարձ ճանաչմանը միտված համագործակցությանը, արդյունքների փոխադարձ ճանաչման հիմնական պայմանների սահմանմանը, «ГОСТ» հապավումը կրող ստանդարտների պահպանմանը:

Նիստում համաձայնություն է տրվել ԵԱՏՄ անդամ պետությունների «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ո լորտում երկու երկրների կապերի սերտացմանը: Շրջանավարտներն ստանալու են և՛ հայկական, և՛ ռուսական պետական նմուշի դիպլոմ:

Գործադիրը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հանրակրթական կազմակերպությունների մանկավարժների որակավորման բարձրացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է տնտեսվարող սուբյեկտների կատարած ներդրումների համար ապահովել կանխատեսելիություն, բարձրացնել ներդրումային գրավչությունը: Որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ եթե ներդրման գումարը 150 մլն-ից մինչև 1 մլրդ դրամ է, ապա հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, 1-5 մլրդ դրամի դեպքում՝ մինչև 2045թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 5 մլրդ դրամից ավելիի դեպքում՝ մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ կառավարությունը հաստատել է քսուքային նյութերի յուղերի, հատուկ հեղուկների անհետաձգելի ընդունման տեխնիկական կանոնակարգը: Այժմ ՀՀ տարածքում գործող օրենսդրության համաձայն, ՀՀ տարածք են ներմուծվում այդպիսի ցածրորակ նյութեր, որոնց օգտագործումը խնդիրներ է հարուցել երկրի տնտեսության վարման մեջ՝ առաջացնելով ազգային անվտանգության, բնական և էներգետիկ պաշարների պահպանության խոչընդոտներ: Որոշումը միտված է դրանց վերացմանը:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում՝ ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ ներառելով համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ապրանքային նշանների գրանցման գործընթացների պարզեցմանն ու հարկատուների ծախսի կրճատմանը: Նախագիծը մշակել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Նիստում հավանություն է ստացել «Թափոնների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության, վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

Հավանության է արժանացել «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ առաջացած հարաբերությունները:

ՀՀ կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, «Ավիացիայի մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:

Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելգիայի թագավորության կառավարությունների միջև դիվանագիտական և հյուպատոսական մարմինների դիվանագիտական կարգավիճակ ունեցող աշխատակիցների ամուսինների վարձատրվող աշխատանքի համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ քաղաքացիներից ստացված գանգատներով 2014թ. նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 160 հազար եվրոյին համարժեք դրամ:

Կառավարության որոշմամբ՝ Արտակ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ու Նիդերլանդները քննարկել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄԱլխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համարWSJ. Իրանը գարնանը վնասել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի կարևորագույն օբյեկտներըՇիրակի մարզում «Mitsubishi»-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են Սեդա Սաֆարյանի հարցի քննության ժամանակ կարևոր հանգամանքները քննության առարկա չեն դարձել. Վարդևանյան (տեսանյութ) Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել (տեսանյութ)Իրանի չսառեցված ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելու համար. ԹրամփՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ)Իրանը չի երաշխավորում Հորմուզի նեղուցի անվտանգությունը սահմանված երթուղիներից դուրսՄԱԿ-ի ծովային կազմակերպությունը դադարեցրել է նավաստիների տարհանումը Հորմուզի նեղուցից Միջնորդություն ենք ներկայացնում, որ ամբողջ կազմով գործը քննեք․ Օրբելյան (տեսանյութ)Վայոց ձորի մարզի Գոմք - Կապույտ 7.8 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է (տեսանյութ)Վերջին հինգ տարում Հայաստանում աճել են թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերը. ԱՆՌոյթերս. ԱՄՆ-ն պլանավորում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի արժողությամբ կործանիչ ինքնաթիռների շարժիչներՇենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է Ես դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում․ ՀՖՖ նախագահ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Մագդալենա ԳրոնոՈւղիղ․ Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստ (տեսանյութ)Շնորհակալ եմ 8-րդ գումարման ԱԺ նախագահի աշխատանքը փայլուն կատարելու համար․ Ռուբինյանը՝ ՍիմոնյանինԳրոսին հայտարարել է ԱԷՄԳ-ի պատրաստակամության մասին անմիջապես վերադառնալ ԿԺԴՀԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 235-ի Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ՍԴ դատավորների վերաբերյալ վերապահումներ ունենք. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Մկրտիչ Սրբազանի գործով Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքըԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզում Ուղիղ․ ՍԴ-ն սկսում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուՍրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ՌԴ արդարադատության նախարարինՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով անհետ կորած և վիրավոր հայեր կան Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբՀաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել 14-ամյա երեխային Իսրայելը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունըՀայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ ՎասիլևԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հունիսի 26-ինՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից (տեսանյութ)Հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում (տեսանյութ)Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Ավտովթար՝ Երևանում. բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին «Հրապարակ». Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը «Հրապարակ»․Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. պատճառը հայտնի է «Իրավունք». Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է «Հրապարակ»․ Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել «Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց»
Ամենադիտված