Մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը
Գիտություն և Մշակույթ
Լոս Վեգասում 89 տարեկանում մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը, հայտնել է ABC News-ը:
Ավելի վաղ լեգենդար բլյուզ-երաժիշտը տեղափոխվել էր հիվանդանոց շաքարային դիաբետի սրացման պատճառով:
Նշենք, որ Բի Բի Քինգին մեծ ճանաչում են բերել այնպիսի համաշխարհային հիթեր, ինչպիսիք են «3 O'Clock Blues», «The Thrill Is Gone», «Every Day I Have The Blues» և այլն:
Ի դեպ, Բի Բի Քինգն այն առաջին արտիստներից է, ով 1987թ-ին ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ-թանգարանում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)