U2 խումբը համաշխարհային համերգային շրջագայությունն սկսել է Վանկուվերում
Գիտություն և Մշակույթ
U2 խումբը Վանկուվերում ելույթով սկսել է Innocence + Experience համաշխարհային համերգային շրջագայությունը, որը խոստանում է դառնալ 2015 թվականի խոշորագույն երաժշտական իրադարձությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մինչև տարեվերջ իռլանդացիները ավելի քան 70 համերգ կտան Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, դրանց մեծ մասի տոմսերը գնվել են վաճառքների սկսվելուց անցած առաջին իսկ րոպեներին:
Շրջագայությունը կազմակերպվել է հաջակցություն Innocence + Experience ալբոմի:
U2-ի նախորդ համաշխարհային շրջագայությունը տեղի է ունեցել 2009-2011 թվականներին: Այն առևտրային առումով ամենահաջողվածն է դարձել երաժշտության պատմության մեջ' խմբին բերելով 736 մլն դոլար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)