Ուսանողների ֆինասնական վիճակը վատթարանում է. եվրոպացի մասնագետ
Հասարակություն
Եվրոպայի առջև լուրջ ֆինանսական մարտահրավերներ են ծառացած, և հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսանողների ֆինանսական վիճակը վատթարանում է: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նշեց Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարարության ներկայացուցիչ Քեվին Գիյոմը:
«Եվրոպայի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ տնտեսական առումով, ինչն էլ լուրջ ազդեցություն է թողնում ուսանողների ֆինանսական վիճակի վրա: Մենք պետք է հստակ հարցեր քննարկենք, օրինակ՝ արդյոք ուսանողը հավասար գործընկե՞ր է բարձրագույն կրթությունում, քանի որ մեր հետազոտության համաձայն՝ այնպիսի տպավորություն է, որ նրանց չեն լսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Քեվին Գիյոմը:
Եվրոպացի մասնագետի խոսքով՝ մենք պետք է պատասխանենք ևս մեկ հարցի՝ ի՞նչ կարելի է անել, որ ուսանողներն ավարտելուց հետո առանց աշխատանքի չմնան: «Կրթության ոլորտը լրացուցիչ գումարների կարիք ունի, բայց, մյուս կողմից, բյուջեի հաշվին չենք կարող այդ բացը լրացնել, ուստի պետք է այս հարցին նույնպես լուծում տալ: Մեզ պետք չեն մարդիկ, ովքեր աշխատում և փող են ստանում, մեզ պետք է քննադատական մոտեցում: Վստահ եմ՝ կարող ենք գերազանց բարձրագույն կրթական ոլորտ ունենալ Եվրոպայում՝ միջազգայնացման միջոցով»,- հավելեց նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից