«Բարձրագույն կրթության ռազմավարություններից մեկը նոր տեխնոլոգիաներ ներդնելն է». Ադամ Թայսոն
Հասարակություն
Բարձրագույն կրթության ռազմավարություններից մեկը նոր տեխնոլոգիաներ ներդնելն է: Այս մասին Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում նշեց Եվրոպական հանձնաժողովի անդամ Ադամ Թայսոնը:
Նա նկատեց, որ տեխնոլոգիաներն արդյունավետ են կրթության համար: «Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի սերտ կապեր ձևավորել տարբեր համալսարանների միջև: Այսօր կան շատ բացեր, քանի որ համալսարանները, քոլեջները դեռևս ամբողջությամբ չեն կարողանում օգտվել նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ'նշեց Ադամ Թայսոնը:
Եվրոպական հանձնաժողովի անդամը հավելեց, որ Բոլոնիայի գործընթացը ևս չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից