Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

«Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ». Սեյրան Օհանյան

Քաղաքական

Մայիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ՊԲ ներկայացուցիչները:

Վերջին շրջանում մեծածավալ աշխատանքներ են տարվում պաշտպանական գոտիներում և տեղամասերում ամրաշինական կառույցների կատարելագործման, խրամատների, խրամաբջիջների կահավորման, առաջնագծում նոր կացարանների ու գետնատնակների, ծածկված խրամաճեղքերի, արգելափակոցների ու դաշտային ճաշարանների կառուցման ուղղությամբ: Այս ամենի արդյունքում ամրապնդվել են մարտական հենակետերը, բարելավվել են առաջնագծում ծառայող զինվորների կենցաղային պայմանները: Մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպումն ու մարտական խնդիրների ճշգրիտ կատարումը, այդ համատեքստում տեխնիկական նոր հնարավորությունների ներդրումը զինված ուժերի կարևորագույն խնդիրներից են:

Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների քննարկմանն էլ նվիրված էր մայիսի 15-ին կայացած Կոլեգիայի նիստը:

Ողջունելով նիստի մասնակիցներին' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համառոտ անդրադարձավ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին և կարևորեց պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության առավել բարձրացման անհրաժեշտությունը: «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ և դա առաջին հերթին արտահայտվում է հակառակորդի որդեգրած ռազմական հռետորաբանության, կողմերի միջև վստահության մթնոլորտի բացառման, սպառազինությունների մրցավազքի գործելաոճով, իսկ այդ ամենն անշուշտ խաթարում է բանակցային գործընթացը: Ուստի այս իրավիճակում զինված ուժերի ղեկավարությունը պարտավոր է զօրուգիշեր մտածել ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու, բանակի մարտունակության աստիճանն առավել բարձրացնելու ուղղությամբ»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման առանձնահատկությունների, հակառակորդի սադրիչ գործողությունների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի կանխարգելման, մարտական հերթապահության ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների, ազդանշանային համակարգերի ներդրման հարցերի վերաբերյալ զեկուցեց ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Զորքերի կենսունակության աստիճանի, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական սարքավորումների, ամրաշինական կառույցների, համապատասխան արգելափակոցների ստեղծման, մարտական դիրքերի լրակահավորման, սահմամամերձ ճանապարհներն առավել անվտանգ դարձնելու խնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին ու բացթողումներին անդրադարձավ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև բանակային զորամիավորումների հրամանատարներն ու պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում հնչած զեկույցներն ու ելույթներն ուղեկցվում էին մարտական հերթապահության ու ինժեներական աշխատանքների կազմակերպման հարցերի շուրջ ծավալված քննարկումներով ու պարզաբանումներով, ինչը բանակաշինության ոլորտում առկա ընթացիկ վիճակը և դրա բարելավման հեռանկարն առավել պարզորոշ պատկերացնելու հնարավորություն էր տալիս:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում ու ելույթներում տեղ գտած փաստերն ու առաջարկները' Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց արձանագրված թերացումների և դրանց շտկման անհրաժեշտության վրա, տվեց համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին
Ամենադիտված