Հայ ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին
Իրավունք
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 28-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում՝ SAS սուպերմարկետի դիմաց, «Նիսսան Արմադա» մակնիշի 55 NO 055 համարանիշի ավտոմքենայի վարորդը բախվել է «Դևո Նիքա» մակնիշի Լ 1673 համարանիշի ավտոմեքենային:
Բախումից հետո «Նիսսան Արմադա»-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու վարորդին և հեռացել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի է դարձել, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի հետ համատեղ պարզել են, որ «Նիսսան Արմադա»-ն վարել է Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Շահգելդյանը, իսկ տաքսու վարորդը եղել է Կոտայքի մարզի բնակիչ Լևոն Կարապետյանը, ում ոստիկանությունը դատաբժշկի ուղեգիր է տվել:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Արաբկիրի բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Շահգելդյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Ա. Շահգելդյանը հանրությանը ավելի շատ հայտնի է որպես «Միկա» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ:
News.armeniatv.com


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում