«Հրապարակ». Բռլյանտի Գագոյի ծննդյան տոնին մասնակցել են միայն ռուս գործարարներ
Հայկական Մամուլ
«Կրկին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրա այցը Հայաստան, ինչպես տեղեկացրին «Հրապարակ»-ի աղբյուրները, զուտ ընտանեկան է. երեկ «Բելաջիո» ռեստորանում Աբրահամյանները տոնել են իրենց եղբոր՝ ՀՀԿ-ական Գագիկ Աբրահամյանի (Բռլյանտի Գագո) ծննդյան 60-ամյակը:
«Ընտանիքը» չի ցանկացել որևէ քաղաքական ուժի՝թե ՀՀԿ-ից, թե ԲՀԿ-ից, թե ՕԵԿ-ից, հրավիրել հոբելյանին մասնակցելու, ցանկացել է զուտ ընտանեկան միջավայր «ունենալ»: Հիշեցնենք, որ Աբրահամյան երեք եղբայրները «հավասարաչափ» բաշխված են այդ 3 կուսակցությունների «մեջ»: Ծննդյան տոնին մասնակցել են միայն Արա Աբրահամյանի հետ հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ռուս գործարարները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից