«ՀԺ». Կաթ մթերողները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները մեկ լիտրի համար միջինը 10-20 դրամով
Հայկական Մամուլ
«Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները: Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:
Թերթի հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատեցին տեղեկությունը, սակայն դժվարացան բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը վարկած ներկայացրեց, թե դա կարող է պայմանավորված լինել կաթի արտադրության սեզոնային աճով: Թե ո՞րն է կաթի մթերման գնի նվազման իրական պատճառը և ինչո՞ւ են բոլոր մթերողները միաժամանակ նվազեցրել գինը կփորձենք պարզել առաջիկայում: Միայն նշենք, որ կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից