«Բարև, Հայաստան». ադրբեջանցի լրագրողը Geneology խմբի անդամներին ողջունել է հայերենով (տեսանյութ)
Այլ
«Եվրատեսիլ 2015-ում» Հայաստանը ներկայացնող Geneology խմբի անդամները երեկ Վիենայում մամուլի ասուլիս են ունեցել և պատասխանել տարբեր ազգեր ներկայացնող լրագրողների հարցերին:
Հայաստանի պատվիրակներին հարց է ուղղել նաև ադրբեջանցի լրագրողը և մեր մասնակիցներին ողջունել հայերենով. «Բարև, Հայաստան» (դիտել 4:24 վայրկյանից): Մեր մասնակիցների պատասխան «բարևը» լսելուց հետո միայն նա ասել է, որ ներկայացնում է Ադրբեջանը և հարց ունի Ինգա Արշակյանին: Լրագրողը հետաքրքրվել է, թե ի՞նչ է զգում Ինգա Արշակյանը՝ համեմատելով այս տարին նախորդ մասնակցության՝ 2009-ի հետ, ի՞նչ տարբերություններ կան:
Ինգա Արշակյանը խնդրել է իր խոսքը թարգմանել անգլերեն, քանի որ ինքը հարցին կպատասխանի հայերենով:
Որպես տարբերություն՝ երգչուհին նշել է այն, որ 2009-ին իրենք ներկայացրել են «փոքր ընտանիքով»՝ ինքն ու քույրը, այս տարի ներկայանում են մեծ ընտանիքով և ավելի ուժեղ են:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից