«Թանգարանների գիշերը» Հայաստանի պատմության թանգարան մուտքը «խիստ սահմանափակ է»
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը Թանգարանների գիշերվա հսկայական ծրագիր է կազմել:
Հայաստանի պատմության թանգարանն այն թագարանների ցանկում է, որտեղ, ըստ նախարարության տարածած հայտարարության, երեկոյան ժամը 18:00-ից մինչև 24:00-ը մուտքն ազատ է:
Սակայն իրականում, Լուրեր.com-ին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի պատմության թանգարան մուտքը «խիստ սահմանափակ է»: Քաղաքացիներին թույլ չեն տալիս մտնել թանգարան, իսկ երբ պարզաբանում են պահանջում, նշում են, որ «ներսում շատ մարդ կա»:
Եվ հենց այդ սկզբունքով թանգարանի մուտքը փակ է, ներս թույլ չեն տալիս մտնել: Մուտքը թույլատրվում է շատ քիչ թվով մարդկանց, ինչը լոււրջ դժգոհությունների առիթ է դարձել այցելուների շրջանում:
Նման խնդրից խուսափելու համար ճիշտ կլիներ ավելի վաղ տեղեկացնել, որ թանգարան մուտքը լինելու է սահմանափակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)