Ռեժիսորները շարունակում են Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի նկարահանումը
Գիտություն և Մշակույթ
Հայոց ցեղասպանության թեմայով այս պահին նկարահանվում է 5 խաղարկային, 12 վավերագրական և մեկ անիմացիոն ֆիլմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 16-ին նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Արդեն ներկայացվել են Ֆաթիհ Աքինի «Սպի», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ», Արա Երնջակյանի «Խավարում» կինոնկարները, ինչպես նաև «1915» ֆիլմը, որը նկարահանվել է առանց պետական աջակության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Պողոսյանը:
Նախարարն ընդգծեց, որ ինքը զրուցել է ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ, ով անիմացիոն ֆիլմի վրա է աշխատում:
«Այն վերաբերում է Մշո Ճառընտիրին: Իր հավաստմամբ՝ մինչև 2015 թվականի վերջ այդ աշխատանքները կավարտվեն, և մենք կտեսնենք, թե ինչ է սպասվում»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ տարվա ընթացքում անդրադարձ է կատարվելու մշակութային ժառանգությանը, և «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը կրկնակի դերակատարություն է ունենալու այս հարցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)