«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում 

«Հայոց ցեղասպանություն» գիրքը վրացերեն

Գիտություն և Մշակույթ

2015 թվականի մայիսի 16-ին, Թբիլիսիում, «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում, կայացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նոր Պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց Ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը: Այս առիթով Թբիլիսի էին ժամանել ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը:

Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, քույր Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի տարբեր շրջաններից ժամանած պետական և հասարակական գործիչներ, հայ և վրացի գիտնականներ, պատմաբաններ, վրաց հասարակական և քաղաքական կազմակերպությունների առաջնորդներ, հրեական, ասորական, եզիդական, ուկրաինական, օսական, բուլղարական, լատվական և այլ համայնքային անդամներ, Թբիլիսիի հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառման վարող Գիսանե Հովսեփյանը, ով նաև գրքի հրատարակության աշխատանքային խմբի ղեկավարն էր, անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի կատարած աշխատանքներին, հանգուցային կետերից մեկը անվանելով վրաց հասարակությանը իրենց մայրենի լեզվով Հայոց Ցեղասպանության մասին գիտականորեն հիմնավորված գրականություն մատուցելը: Նա ներկայացրեց աշխատանքային խմբի անդամներ թարգմանիչ Զոյա Մխիթարյանի, խորհրդական Գիվի Շահնազարի, խմբագիր Խաթունա Գափրինդաշվիլու, համակարգող Լևոն Չիդիլյանի, սրբագրիչ Դիանա Տեր-Բաղդասարովայի և դիզայներ Գոգա Դավթյանի անդուլ աշխատանքը, որի արդյունքում իրականացավ գրքի հրատարակությունը:

Դոկտոր Ռուբեն Սահակյանը շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ և աջակցությամբ իրականացվեց իր աշխատության թարգմանության հրատարակումը: Գիտնականը նշեց, որ գիրքն ավելի ծավալուն է և ամբողջական տեսքով հայերեն ընթերցողին կներկայացվի այս տարվա ավարտին, իսկ այս հրատարակության նպատակը եղել է վրաց ընթերցողին պարզ և համառոտ ներկայացնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության պատմությունը, նաև տարբեր քաղաքներում ու գյուղերում հայերի ինքնապաշտպանության ճակատամարտերը, որոնց շնորհիվ արևմտահայության մի մասը փրկվեց ոչնչացումից և հաստատվեց աշխարհի տարբեր երկրներում:

Թարգմանիչ Զոյա Մխիթարյանը խոսեց գրքի վրա աշխատելիս իր ապրումների և հուզումների մասին, ինչը էլ ավելի խորացրեց հայ լինելու հպարտությունը:

Շնորհանդեսին հիմնական բանախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա կարևորեց Հայոց Ցեղասպանության մասին աշխարհի 35 լեզուներով 55-60 երկրների արխիվային և պատմական նյութերի վերհանումը, որոնք կրում են այդ տարիներին Թուրքիայում գործող տարբեր երկրների դեսպանությունների, հյուպատոսությունների և միսիոներական առաքելությունների ֆակսիմելները: Այդ նյութերի լուսանկարային պատճեները դրվելով Հայոց Ցեղասպանության մասին աշխատություններում, անհերքելի են դարձնում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը: Պարոն Մելքոնյանը արժևորեց այն, որ այս գրքում պատշաճ կերպով նկարագրված է Բաթումի նահանգում վրացիների ու հայերի, Դիարբեքիրում ասորիների, Տրապզոնում հույների դեմ իրագործված ցեղասպանությունը: Բանախոսն անդրադարձ կատարեց նաև հայերի նախահարձակման բացակայությանը, ընդգծելով, որ հայերի կողմից եղել են միայն ինքնապաշտպանական ճակատամարտեր: Ակադեմիկոսն իր խոսքն ավարտեց հուսով, որ վերոնշյալ աշխատությունն իր ներդրումը կունենա վրաց իշխանությունների կողմից արդարությունը ճանաչելու և Հայոց Ցեղասպանությունը դատապարելու գործում:

Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքում կարևոր իրադարձություն անվանեց Հայոց Ցեղասպանության մասին վրաց հասարակության իրազեկման նպատակով առաջին ակադեմիական գրքի հրատարակությունը, ընդգծեց, որ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է եզդիների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ, ուստի քաղաքակիրթ աշխարհին կոչ արեց համարձակորեն նայել ճշմարտությանը և որոշ հանգամանքների պատճառաբանությամբ չշեղվել արդարության ճանաչումից: Սրբազան Հայրը արժևորեց գրքում ինքնապաշտպանության ճակատամարտերի նկարագրությունը, որի արդյունքում փրկված հայերի մի մասը հաստատվեց Վրաստանում:

Գիրքը հատկացված է Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրողների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով
Ամենադիտված