Սամվել Բալասանյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
Քաղաքական
Այսօր' մայիսի 17-ին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին' պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերը' պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը :
Համագործակցության հնարավոր ուղություններից երկու կողմերն առանձնացրեցին էներգախնայողությունը, աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթական և այլ ծրագրեր: Պատասխան խոսքում հյուրերը քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար' միաժամանակ կարևորելով Գյումրիի միացումը ԵՄ կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագրին»:
Հանդիպման ընթացքում քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից