«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք «Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց» «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը 

Թբիլիսիում կայացել է Ցեղասպանության մասին պատմող գրքի վրացերեն հրատարակության շնորհանդես

Վրաստան

Թբիլիսիում մայիսի 16-ին «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում կայացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից, այս առիթով Թբիլիսի էին ժամանել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը:

Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել են Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի տարբեր շրջաններից ժամանած պետական և հասարակական գործիչներ, հայ և վրացի գիտնականներ, պատմաբաններ, վրաց հասարակական և քաղաքական կազմակերպությունների առաջնորդներ, հրեական, ասորական, եզիդական, ուկրաինական, օսական, բուլղարական, լատվական և այլ համայնքային անդամներ, Թբիլիսիի հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառման վարող Գիսանե Հովսեփյանը, ով նաև գրքի հրատարակության աշխատանքային խմբի ղեկավարն է, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի կատարած աշխատանքներին՝ հանգուցային կետերից մեկը անվանելով վրաց հասարակությանը իրենց մայրենի լեզվով Հայոց ցեղասպանության մասին գիտականորեն հիմնավորված գրականություն մատուցելը: Նա ներկայացրել է աշխատանքային խմբի անդամներ թարգմանիչ Զոյա Մխիթարյանի, խորհրդական Գիվի Շահնազարի, խմբագիր Խաթունա Գափրինդաշվիլու, համակարգող Լևոն Չիդիլյանի, ս րբագրիչ Դիանա Տեր-Բաղդասարովայի և դիզայներ Գոգա Դավթյանի անդուլ աշխատանքը, որի արդյունքում իրականացել է գրքի հրատարակությունը:

Դոկտոր Ռուբեն Սահակյանը շնորհակալության խոսքեր է ուղղել Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ և աջակցությամբ իրականացվել է իր աշխատության թարգմանության հրատարակումը: Գիտնականը նշել է, որ գիրքն ավելի ծավալուն է և ամբողջական տեսքով հայերեն ընթերցողին կներկայացվի այս տարվա ավարտին, իսկ այս հրատարակության նպատակը եղել է վրաց ընթերցողին պարզ և համառոտ ներկայացնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության պատմությունը, նաև տարբեր քաղաքներում ու գյուղերում հայերի ինքնապաշտպանության ճակատամարտերը, որոնց շնորհիվ արևմտահայության մի մասը փրկվեց ոչնչացումից և հաստատվեց աշխարհի տարբեր երկրներում:

Թարգմանիչ Զոյա Մխիթարյանը խոսել է գրքի վրա աշխատելիս իր ապրումների և հուզումների մասին, ինչն էլ ավելի է խորացրել հայ լինելու հպարտությունը:

Շնորհանդեսին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության մասին աշխարհի 35 լեզուներով 55-60 երկրների արխիվային և պատմական նյութերի վերհանումը, որոնք կրում են այդ տարիներին Թուրքիայում գործող տարբեր երկրների դեսպանությունների, հյուպատոսությունների և միսիոներական առաքելությունների ֆակսիմելները: Այդ նյութերի լուսանկարային պատճեները դրվելով Հայոց ցեղասպանության մասին աշխատություններում, անհերքելի են դարձնում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը: Պարոն Մելքոնյանը արժևորել է այն, որ այս գրքում պատշաճ կերպով նկարագրված է Բաթումի նահանգում վրացիների ու հայերի, Դիարբեքիրում ասորիների, Տրապզոնում հույների դեմ իրագործված ցեղասպանությունը: Բանախոսն անդրադարձ է կատարել նաև հայերի նախահարձակման բացակայությանը՝ ընդգծելով, որ հայերի կողմից եղել են միայն ինքնապաշտպանական ճակատամարտեր: Ակադեմիկոսն իր խոսքն ավարտել է հույսով, որ վերոնշյալ աշխատությունն իր ներդրումը կունենա վրաց իշխանությունների կողմից արդարությունը ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը դատապարելու գործում:

Հավարտ միջոցառման՝ ներկաներին իր օրհնությունն է բաշխել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքում կարևոր իրադարձություն է անվանել Հայոց ցեղասպանության մասին վրաց հասարակության իրազեկման նպատակով առաջին ակադեմիական գրքի հրատարակությունը, ընդգծել է, որ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է եզդիների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ, ուստի քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել համարձակորեն նայել ճշմարտությանը և որոշ հանգամանքների պատճառաբանությամբ չշեղվել արդարության ճ անաչումից: Սրբազան Հայրը արժևորել է գրքում ինքնապաշտպանության ճակատամարտերի նկարագրությունը, որի արդյունքում փրկված հայերի մի մասը հաստատվել է Վրաստանում:

Գիրքը Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրողների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը Ջավախահայությունը՝ տուգանքի մատերիալ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք«Իրավունք». Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Հալալ է, տղան մաքսիմումն արեց» «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթըԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԳերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերըՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկությունը շարունակվում էՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է
Ամենադիտված