Շնորհավորում եմ «Բարսելոնային» և գործընկերոջս' Լուիս Էնիկեին. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շնորհավորել է «Բարսելոնային»՝ Իսպանիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:
«Առաջին հերթին կցանկանայի շնորհավորել «Բարսելոնային» և գործընկերոջս՝ Լուիս Էնրիկեին՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:
«Ռեալը» հիանալի անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը, սակայն երկրորդը բարդ էր և դա բավական չէր չեմպիոն դառնալու համար: Ինչպես միշտ, կցանկանայի հաղթել ամենակարևոր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև Իսպանիայի առաջնությունում: Այս մրցաշրջանում մենք մոտ էինք, կրկին կփորձենք հաջորդ մրցաշրջանում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ