Թողարկվել է Սթիվ Ջոբսի մասին նոր ֆիլմի թիզերը
Գիտություն և Մշակույթ
Universal Pictures կինոընկերությունը հրապարակել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին կենսագրական նոր ֆիլմի թիզեր-թրեյլերը: Մեկրոպեանոց տեսահոլովակը զետեղված է YouTube-ում:
Տեսագրության մեջ հայտնվում են գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերը, ինչպես նաև Քեյթ Ուինսլեթը, Սեթ Ռոգենը և Ջեֆ Դենիելսը: Թիզերի հեղինակները ցուցադրել են այն դրվագը, որտեղ Սթիվ Ջոբսն իր ընկերության նոր արտադրանքն է ներկայացնում ծափահարող լսարանի առջև:
Կինոնկարի ռեժիսորն է Դենի Բոյլը («Ասեղի վրա», «Միլիոնատերը հետնախորշերից»), սցենարիստը՝ Ահարոն Սորկինը («Սոցիալական ցանց», «Մարդ, որ փոխեց ամեն ինչ»): Հայտնի է, որ սյուժեի կենտրոնում կլինի Apple-ի հիմնադրի կյանքն այն ժամանակաշրջաններում, որոնք նախորդել են այս կամ այն արտադրանքի, օրինակ՝ Macintosh համակարգիչների կամ iPad սարքի հայտնվելուն:
Նկարարահանումներն սկսվել են 2015 թվականի հունվարին: Ցուցադրության օրն առայժմ չի ճշտվում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)