Հայաստանն ու Ղրղզստանը բանակցում են կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի շուրջ
Արտաքին Քաղաքական
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 12-ից 14-ը Հայաստանի և Ղրղզստանի միջև տեղի է ունեցել եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով անցկացվող բանակցությունների 2-րդ փուլը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պայմանագիրը նպատակ ունի ե րկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջև, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման բնագավառում:
Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` ՖՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին