«Հրապարակ». ԲՀԿ-ի պայքարը նախկին կուսակիցների դեմ շարունակվում է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.«Ռեստարտ եղած ԲՀԿ-ի պայքարը նախկին կուսակիցների դեմ շարունակվում է: ԱԺ աշխատակազմից մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանել է Տիգրան Ուրիխանյանի անունը հայ-ռուսական մշտական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության կազմից:
Չնայած նախապես հայտարարել էին, որ Ուրիխանյանը շարունակելու է ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնել այդ պատվիրակության կազմում, եւ նրա մնալը որոշվել է խմբակցության նիստի ժամանակ, սակայն այժմ, փաստորեն, փոխվել է որոշումը, եւ ներկայացվել են այլ թեկնածուներ՝ Միքայել Մելքումյանն ու Վահան Բաբայանը, որոնք հունիսի սկզբին սույն պատվիրակության կազմում կմեկնեն գործուղման: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում հիշյալ կառույցն ընդունել է 2 որոշում' երկուսն էլ Տ. Ուրիխանյանի նախաձեռնությամբ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից