«Ժողովուրդ». Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի և կնոջ ունեցվածքը
Հայկական Մամուլ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 1 մլն դրամ, 5 հազար դոլար և 80 հազար եվրո դրամական միջոց։ Բայց միայն անցյալ տարվա ընթացքում նա պաշտոնապես ստացել է 4 մլն 353 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչպես է այդքան գումար կուտակել, թերևս դժվար չէ կռահել: Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, անցած տարի 68 մլն դրամով գնել է բնակարան, իսկ 60 մլն 200 հազար դրամով ինչ-որ բնակարան է օտարել: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Ինչևէ, տեղեկացնենք նաև, որ Գրիգորյանի կինն անցած տարի 100 հազար եվրոյով ինչ-որ նկարներ է գնել: Բայց այսքանից հետո անցած տարվա դրությամբ 45 մլն դրամ ունի, 100 հազար եվրո էլ եկամուտ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից