Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Քաղաքագետը Ռիգայում Հայաստան-ԵՄ գործակցության նոր փուլ է կանխատեսում

Քաղաքական

Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը նոր փուլ կթևակոխի Ռիգայի գագաթնաժողովից հետո, իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում ավելի կհստակեցվեն փոխգործակցության ծրագրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: «Նախորդ գագաթնաժողովից հետո անմիջապես սկսեցին շրջանառվել խոսակցություններ, որ Հայաստանի հետ ամեն դեպքում, չնայած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշմանը, անհրաժեշտ է ստեղծել համագործակցության նոր ձևաչափ: Իհարկե, այն պետք է համաձայնեցված լինի այն պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ անդամակցությամբ: Այսինքն' այդ համագործակցությունը չի կարող ունենալ առևտրատնտեսական բնույթ: ԵՄ-ի հետ համագործակցության ձևաչափը նոր կլինի: Ես կարծում եմ, որ առաջիկա գագաթնաժողովին այդ մասին ինչ-որ հռչակագիր կամ որևէ փաստաթուղթ կլինի, իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում կհաստակեցվեն համագործակցության ծրագրերը, թե կոնկրետ ինչ գործիքներով են համագործակցելու Հայաստանն ու Եվրամիությունը»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Քաղաքագետի խոսքով' Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական հարթակը կկազմեն երեք ոլորտներ' քաղաքական, վարչական-վարչարարական և հումանիտար: Քաղաքական ասպարեզում քայլերն ուղղված կլինեն ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, վարչական-վարչարարականում' կառավարման համակարգի օպտիմալացմանը, իսկ հումանիտար' սոցիոմշակութային ոլորտում հիմնական շեշադրումը կլինի հատկապես կրթական ծրագրերի վրա:

Նարեկ Գալստյանի դիտարկմամբ' Եվրոպական միությունը փոխել է երկրների հետ վարվող քաղաքականության տրամաբանությունը' ցուցաբերելով տարբերակված մոտեցում: «Եվրոպական միությունն ինքը հայտարարել է, որ իր նախկին մոտեցումը, մեր լեզվով ասած, «բոլորին մեկ արշինով չափելը», չի արդարացրել իրեն, ու դա նրանց վաղուց զգուշացնում էին: Ի դեպ, Հայաստանի իշխանությունները կոչ էին անում Եվրամիությանն արձագանքել ամեն պետությանը' ըստ իր անհատական պահանջմունքների, կարիքների: Հիմա արդեն Եվրոպական միությունը հայտարարում է, որ ԵՄ-ն իր Արևելյան գործընկե րների հետ պետք է սկսի մի փոքր այլ տրամաբանություն կիրառել' հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, այսինքն' ամեն երկրին անհատական մոտեցում պետք է ցուցաբերի: Հասկանալի է, որ համագործակցության գործիքները նույնը կլինեն' նույն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում առանձնացված գործիքները կլինեն, բայց դրանք կբաշխվեն' ըստ տվյալ պետության առանձնահատկությունների: Մի դեպքում' կլինի ակտիվ համագործակցություն, օրինակ, հումանիտար ոլորտում, մեկ ուրիշի դեպքում' կշեշտադրվեն քաղաքական բարեփոխումները և այլն»,-նկատեց քաղաքագետը:

Նրա խոսքով' Հայաստանը նախկին գագաթնաժողովի ժամանակ ակնկալում էր քաղաքական բնույթի համագործակցություն զարգացնել, ինչը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կբավարարվի: Այդ համագործակցությունը, ըստ քաղաքագետի, բխում է թե Հայաստանի, թե Եվրամիության շահերից: «Հայաստանի դեպքում, մի կողմից' իմիջի վերականգնումն է, մյուս կողմից' Եվրոպական միության աջակցությունը օգտագործել սեփական բարեփոխումները խթանելու նպատակով: Իսկ Եվրամիության համար դա ինչ-որ տեղ անգամ կենսական նշանակություն ունի, քանի որ ԵՄ-ն ցանկանում է ամուր պահել այն կապուղին, որի միջոցով կկարողանա ազդել Հայաստանի քաղաքական զարգացումների վրա, կապ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ, հետևաբար նաև' տարածաշրջանային գործընթացների վրա որոշակի, ոչ էական ազդեցություն ունենալ»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21-22-ին կանցկացվի Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված