Ոստիկանությունը «Skype»-ով հերթական կապը կհաստատի քաղաքացիների հետ
Հասարակություն
Արտերկրի մեր հայրենակիցները մայիսի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 11:-13:00-ն «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին:
Հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից