Ավելի քան 150 ռուս սպա մասնակցում է Հայաստանում անօդաչուներով զորավարժություններին
Հայաստան
Հայաստանում մեկնարկել են վարժանքները, որոնց մասնակցում են դասակի և վաշտի սպայակազմի ավելի քան 150 ռուս ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Գործնականում սպաները կցուցադրեն իրենց ֆիզիկական և մասնագիտական ունակությունները հրազենի և մարտական մեքենաների սպառազինության կիրառման և ծովի մակերևույթից 1.5-2.5 հազար մետր բարձրության վրա՝ ծայրաստիճան շոգի պայմաններում, ռազմական տեխնիկայի վարման մրցության ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում:
«Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարները կկատարելագործեն իրեն վարպետությունը ծառայակիցների մրցույթներին օդից հետևելով` կիրառելով «Հրետաձիգ-2» համալիրի ժամանակակից անօդաչու ավիացիոն տեխնիկան»,- հավելում է մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից