«Եթե Մեսսին խաղա Իտալիայի առաջնությունում, մրցաշրջանում 350 գոլ կհեղինակի». Կասանո
Սպորտ
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն, ով այժմ ակումբ չունի, հերթական անգամ քննադատել է Իտալիայի առաջնությունը: Ֆուտբոլիստը նշել է, որ Իտալիայում գոլ խփելը շատ հեշտ է:
«Տևեսը ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն Իտալիայում այժմ բոլորի համար է հեշտ: Եթե Մեսսին տեղափոխվի Սերիա A, ապա մրցաշրջանում 350 գոլ կխփի», -Կասանոյի խոսքը մեջբերում է TuttoMercatoWeb-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը ավելի վաղ Իտալիայի առաջնությունը խղճուկ էր անվանել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ