Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ 

Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են հայատյացության քարոզով. ԱԳ նախարար

Արտաքին Քաղաքական

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 19-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին, որին ներկա են եղել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, Եվրոպայի խորհրդի 36 անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և այլ անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Ելույթ ունենալով նստաշրջանին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երկրորդ զեկույցի համար, և նշել է, որ Հայաստանը կիսում է զեկույցում տրված գնահատականն առ այն, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների և իրավական պետության ամրապնդումը կարող են էլ ավելի նպաստել Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության արմատավորմանը։

«Մենք համոզված ենք, որ հիմնարար իրավունքների պաշտպանությունը չպետք է և չի կարող պայմանավորվել այն տարածքի կարգավիճակով, որտեղ ապրում են ժողովուրդները։ Խոսելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզվով՝ որևէ անձ՝ անկախ իր բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ուստի, խրախուսելի են գլխավոր քարտուղարի ջանքերը՝ շարունակելու բացահայտել Եվրոպայի խորհրդի չափանիշների կիրառումը կազմակերպության իրավասության ողջ տարածքում»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը, անդրադառնալով Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նշել է.

«Մայիսի 3-ին Արցախն անցկացրեց իր վեցերորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակաբար նշել են Արցախի իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով իրենց բնակչության հանրային կյանքը ժողովրդավարական ճանապարհով կազմակերպելու անհրաժեշտությունը։ Վերջին ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունում համանախագահները վերահաստատեցին «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը իր ապագան որոշելու գործում»։

Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համանախագահները հստակ մատնանշել են լարվածության պատասխանատու կողմին: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին՝ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին ներխուժումների կապակցությամբ, ուղղակիորեն կոչ արել Բաքվին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին»: Համանախագահները մտահոգություն են հայտնել ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների հասցեին Բաքվից հնչող անհիմն քննադատությա ն առնչությամբ: Ադրբեջանական շարունակական սադրանքները զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացության քարոզով։ Ավելին, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները, մտավորականները և լրագրողները, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են, հայտնվում են ճաղերի հետևում։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, ահազանգել են հայերի հանդեպ ատելություն սերմանող այդ քաղաքականության մասին»:

Նախարար Նալբանդյանը, ԵԽ անդամ երկրների արտգործնախարարներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդը, ընդգծել է.

«Ծայրահեղականության, բռնության և ահաբեկչության աճը, որին մենք ականատես ենք, այն մեծագույն սպառնալիքներից մեկն է, որին այսօր մենք բախվում ենք։

Ռասիզմը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը ոտնահարում են մարդու արժանապատվությունը, հասարակությունների ներսում թշնամու կերպար են ստեղծում՝ այդպիսով վտանգելով հասարակական ներդաշնակությունը։ Պատմության դառը փորձից մենք գիտենք, որ սա կարող է հանգեցնել ատելությունից դրդված հանցագործությունների, և նույնիսկ՝ մարդկության դեմ ոճրագործությունների։

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս արհավիրքի մասին իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը՝ միջազգային հանրության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հարգանքի տուրք մատուցում 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք»»։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ այս ապրիլին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին իրենց մասնակցության և ներդրումի համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին
Ամենադիտված