Վայքում երկկողմանի փակված միջպետական ճանապարհը միակողմանի երթևեկելի է
Հայաստան
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը: Խնդրին տրվել է ժամանակավոր լուծում. ճանապարհն այժմ միակողմանի երթևեկելի է:
Վնասի չափերը գնահատելու, իրավիճակին սեղմ ժամկետներում լուծում տալու նպատակով դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ պատկան մարմինների մասնագետները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից