Բուքմեյքերները «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի ֆավորիտ են համարում Շվեդիայի ներկայացուցչին
Այլ
Մինչ տարբեր երկրների ներկայացուցիչները պայքարում են «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ դուրս գալու համար, բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում հաղթող մասնակցի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, համաշխարհային ճանաչում ունեցող բուքմեյքերական Bwin և William Hill ընկերությունները ֆավորիտ են համարում Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զեմերլևին: Ըստ բուքմեյքերական ընկերությունների կանխատեսման' երկրոդ տեղում է Իտալիան' IL Volo խմբով, իսկ երրորդ տեղում՝ Ավստրալիայի ներկայացուցիչ Գայ Սեբաստիանը:
Նախօրեին' մայիսի 19-ին, կայացել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի արդյունքների համաձայն Հայաստանը հայտնվել է եզրափակիչ փուլում:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլի» միջոցով համախմբվում են մշակույթները, լեզուները՝ կառուցելով կամուրջներ: Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլին» մասնակցում է 40 երկիր:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար