«25-30 փամփուշտ է դիպել ավտոմեքենային և վնասել այն». Սուրիկ Խաչատրյանը՝ իր մեքենայի ուղղությամբ կրակելու մասին. NewsBook.am
Հասարակություն
Քիչ առաջ NewsBook.am-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերքել է այն լուրերը, թե իբր վիրավոր կա: Նա ասել է, որ մեքենայի ուղղությամբ կրակելու հետևանքով՝ 25-30 փամփուշտ է դիպել ավտոմեքենային և վնասել այն: Խաչատրյանը նաև ընդգծել է, որ մեքենայի վրա կրակել են անտառից:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը Կապան-Գորիս ճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։
Տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը, որը նշել էր, թե կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որևէ մեկը վնասվածք չի ստացել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից