Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք. Արգամ Աբրահամյան (տեսանյութ)
Քաղաքական
Արտաշատ քաղաքում պաշտոնապես մեկնարկել են քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Արտաշատի մշակույթի կենտրոնում Ջոնիկ Աբրահամյանը ներկայացնում էր Արգամ Աբրահամյանին որպես հանրապետականների թեկնածու գաղտնի պայմաններում մշակույթի կենտրոնի սենյակներից մեկում: Թեև մեզ փորձում էին մշակույթի կենտրոնից դուրս հրավիրել՝ վստահեցնելով, որ նման հանդիպում չկա, և ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, ո՛չ Ջոնիկ և Արգամ Աբրահամյանները չեն մասնակցում հավաքին, մեզ հաջողվեց զրուցել հանդիպման սենյակից դուրս եկող Արգամ Աբրահամյանի հետ: Նա վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցելու է քաղաքակիրթ ձևով. «Մենք բիրտ մեթոդների չենք դիմելու, արդար ընտրություն է լինելու… Որ ընտրակաշառք բաժանենք, դուք կիմանաք, նման մտադրություն չունենք»,- ասաց նա:
Շարունակությունը` 1in.am-ի տեսանյութում.


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից