Հայ բռնցքամարտիկները կիսաեզրափակչում են. Ասթոյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
Սպորտ
Լվովում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ ավարտվեցին ¼ եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի պատվիրակներից ¼ եզրափակչի արգելքը հաղթահարեց ևս մեկ բռնցքամարտիկ՝ 57 կգ քաշային Արման Անտոնյանը, ով կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող Քրիստիան Պարիսի նկատմամբ: Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը: Այսօր Եվրոպայի առաջնությունում հանգստյան օր է, իսկ մայիսի 22-ին կկայանան կիսաեզրափակիչները: 57 կգ քաշայի Արման Անտոնյանը կմրցի Չեխիայի, իսկ 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը Ադրբեջանի ներկայացուցչի հետ, տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ