Բոստոնի հանրային գրադարանից կորել են Ռեմբրանդտի և Դյուրերի փորագրանկարները
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ի խոշորագույն գրապահոցներից մեկում՝ Բոստոնի հանրային գրադարանում, «կորել են» Ռեմբրանդտի (1606-1669) և Ալբրեխտ Դյուրերի (1471-1528) երկու փորագրանկարներ՝ հարյուր հազարավոր դոլար արժողությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին այս մասին հաղորդել է Boston Herald թերթը: Գրադարանի տնօրինությունը փորագրանկարների կորստի մասին ոստիկանության տեղական վարչությանը տեղեկացրել է ապրիլի 29-ին՝ այն բանից երեք շաբաթ հետո, երբ գրադարանի տեսուչը չի կարողացել գտնել երկու գործերը:
Ոստիկանությունում կարծում են, որ փորագրանկարները կորել են այն բանից դեռ մեկ տարի առաջ, երբ հայտարարվել է դրանց անհետանալու մասին:
Բոստոնի հանրային գրադարանում պահվում են հայտնի վարպետների շուրջ 200 հազար գծանկարներ, ճեպանկարներ և փորագրանկարներ, այդ թվում նաև Ռեմբրանդտի շուրջ 30 և Դյուրերի 100 գործեր:
Ինչ վերաբերում է նրա գրքային ֆոնդին, ապա այն ունի ավելի քան 15 միլիոն հատոր և ԱՄՆ-ում մեծությամբ երրորդն է համարվում Կոնգրեսի գրադարանից և Նյու Յորքի հանրային գրադարանից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)