Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետ Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ) Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) 

Մանվել Գրիգորյանը շնորհավորական խոսք է հղել շրջանավարտներին

Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական խոսք է հղել շրջանավարտներին: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ և ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ: Ստանալով հասունության ատեստատ՝ ձեզանից շատերը կընդունվեն իրենց նախընտրած բուհեր, որպեսզի հետագայում դառնան որակյալ մասնագետ, պիտանի մարդ հայրենիքի համար: Դպրոցների շրջանավարտներից շատերն էլ այլ ոլորտներում կդրսևորեն իրենց՝ դարձյալ պետության համար պիտանի կադրեր դառնալով: Տղաները կզորակոչվեն բանակ՝ հայրենիքի և ընտանիքի առջև իրենց պարտքը կատարելու: Շատերը կընտրեն հենց զինվորականի մասնագիտությունն ու ողջ կյանքը կնվիրաբերեն մեր ազգի ու պետության անվտանգությունը երաշխավորելու սուրբ գործին:

Առանձնահատուկ շնորհավորանքներս ԵԿՄ «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկված շրջանավարտներին: Երկրապահ կամավորականների միության, պաշտպանության և կրթության նախարարությունների միջև ստորագրված եռակողմ հուշագիրը պարտավորեցնող է, և այսուհետ տարեցտարի աճելու է երկրապահ շրջանավարտների թիվը:

Հարգելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին և բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով:

Շնորհավորում եմ նաև հերոսական Արցախ աշխարհի շրջանավարտներին ու նրանց ծնողներին:

Առանձնահատուկ շնորհավորում և գլուխ եմ խոնարհում Արցախի և Հայաստանի սահմանաբնակ տարածքների ուսուցիչների առաջ, որոնք թե՛ պատերազմի տարիներին, թե՛ այսօր դաստիարակում են այնպիսի սերունդ, որն արժևորում է թափված արյունն ու համոզված եմ՝ տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռք բերված անկախությանը:

Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում աշխարհասփյուռ հայությանը, օտարության մեջ ապրող հայ երիտասարդությանը, շրջանավարտներին, ովքեր ջանում են ավելի դժվար պայմաններում պահպանել իրենց ինքնությունը, մայրենի լեզուն ու սեփական ժողովրդի պատմությունը:

Սիրելի՛ շրջանավարտներ, Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են ու այսուհետ էլ ամեն ինչ կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկիքը, որ չվտանգվի ձեր առօրյան ու երջանիկ ապագան:

Հավատացե՛ք ինքներդ ձեր ապագային, ինչպես կհավատաք ձեր ծնողներին և ուսուցիչներին: Ապագան ձերն է լինելու: Ձեզ բախտ է վիճակվել դպրոցն ավարտել իր անկախության երրորդ տասնամյակը թևակոխող հայոց երկու Հանրապետությունների համար շատ նշանակալից օրերին' մայիսյան տոներին և թող ձեր կյանքի շարունակությունը միշտ տոնական լինի:

Թող ձեր առջև բաց լինեն նոր կյանքի հորիզոնները, և դուք դառնաք ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին ու տերը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն ձեզ ու խաղաղություն մեր աշխարհին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթըԱվտովթար Կապանում. վիրավորներ կանԳերմանիան նախատեսում է ավելացնել պաշտպանական ծախսերըՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ Հորմուզի նեղուցով նավթատար նավերի երթևեկությունը շարունակվում էՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին «Սիրելի քույրիկ». ինչ հրապարակում էր արել Նորայր Նիկոյանը քույրիկի հետՄենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենադիտված