Ջենիֆեր Լոպեսի կազմվածքը հաղթել է հայտնիների գեղեցկության վարկանիշում
Այլ
Ամերիկյան US Weekly հանդեսը երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի մարմինը լավագույնն է ճանաչել աստղերի շրջանում և նրա լուսանկարը զետեղել է նոր համարի շապիկին, որը վաճառքի կհանվի մայիսի 25-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է հրատարակության կայքում:
Հանդեսում նաև հրապարակվել է 45-ամյա Լոպեսի հետ հարցազրույցը, որտեղ նա պատմում է իր գեղեցկության գաղտնիքների մասին: «Ես առողջ կենսակերպ եմ վարում և միշտ փնտրում եմ այն, ինչն ինձ կօգնի այն լավացնել»,-հայտարարել է դերասանուհին:
Լոպեսը նաև նշել է, որ ջանում է ազատ ժամանակը նվիրել իր երեխաներին՝ յոթնամյա երկվորյակներ Մաքսին և Էմմային:
Ընդամենը գեղեցիկ մարմին ունեցող աստղերի վարկանիշում տեղ է գտել 18 մարդ, սակայն նրանց անունները հրատարակության կայքում չեն ճշտվում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից