Բունդեսթագում կայացել է գերմանահայկական ֆորումի հիմնադրման արարողությունը
Արտաքին Քաղաքական
Գերմանիայի Բունդեսթագում մայիսի 20-ին տեղի է ունեցել Գերմանա-հայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Գերմանա-հայկական ֆորումի նպատակը հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման սկզբում ընտրվել է ֆորումի կանոնադրությունը: Կազմակերպության նախագահ է ընտրվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, փոխնախագահ' Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը: Ֆորումի վարչության անդամներ են ընտրվել ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիթը, Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Շթրաթենշուլթեն, իրավաբան Էրիկ Ֆոգթը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արտակ Դավթյանը, Աշոտ Սմբատյանը, Ալբերտ Վայլերը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին