Ութոտնուկներն աշխարհը տեսնում են ոչ միայն աչքերով, այլև մաշկով. գիտնականներ
Գիտություն և Մշակույթ
Օվկիանագետներն ութոտնուկների մաշկի հատուկ պիգմենտային բջիջներում հայտնաբերել են հատուկ սպիտակուցներ, որոնք իրենց կառուցվածքով նման են ամինաթթուների այն շղթաներին, որոնք մեր աչքերին օգնում են տեսնելու աշխարհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է The Journal of Experimental Biology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Գույնը փոխելու՝ ութոտնուկների ունակությունը հիմնականում կախված Է դրանց տեսողությունից: Ինչպես մենք պարզել ենք, այն կառուցվածքները, որոնք փոխում են իրենց գույնը, իրենք Էլ ընկալում են այն, թե ինչ տեսք ունի շրջակա աշխարհը»,- պարզաբանում Է Դեզմոնդ Ռամիրեսը Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանից (ԱՄՆ):
Ռամիրեսը և համալսարանից նրա գործընկեր Թոդ Օաքլին այս պարադոքսային եզրակացությանն են հանգել՝ դիտարկելով ութոտնուկի որոշ տեսակների մաշկի՝ մարմնից անջատված հատվածների ներսի բջջային գործընթացները: Երբ հյուսվածքի նմուշի վրա պատահաբար արևի լույս Է ընկել, օվկիանագետները շատ արտասովոր բան են տեսել. դրանց գույնը նկատելիորեն փոխվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)