Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ) Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ) Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ) Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց 

«Հայաստանը հանձնառու է` խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ». ՀՀ Նախագահ

Քաղաքական

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է.

«Մեծարգո՛ նախագահ Դոլ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը:

Շատ կարևոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետևաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

Միաժամանակ ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը:

Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա:

Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում' Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ' դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում:

Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ապահովման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, որը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաս տանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի, կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ԵԺԿ-ի և անձամբ նախագահ Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի ս.թ. ապրիլի 15-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում, որը խոսում է այս հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման և համամարդկային արժեքներին հավատարի լինելու մասին: Շնորհակալ եմ, պարոն Դոլ, ա պրիլի 24-ին Երևան այցելելու իմ հրավերն ընդունելու և «այլևս երբեք» համաշխարհային ուղերձին միանալու համար:

Վերջին ամիսներին մեր եվրոպական օրակարգը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Դրանց թվում առանձնացնեմ մարտ ամսին Երևանում Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացումը, ինչպես նաև նախորդ շաբաթ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը:

Վերջում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքներն ակնհայտ են մեզ համար: Այս առումով բարձր եմ գնահատում օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցությունը ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը:

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի Սահմանվել է դրոշմանիշային վճարից ավելի վճարված գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևն ու լրացման կարգը Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Եվրոպայում աննախադեպ շոգը նոր մարտահրավերներ է ստեղծումՍու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանըՄերկ կինը բարձրացել է ուրիշի մեքենայի վրա՝ արևայրուք ընդունելու համարՄԱԿ-ում քննարկվել է Մերձավոր Արևելքի անվտանգության իրավիճակըՍպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավորԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճելԱդրբեջանից Հայաստան բենզին և դիզելային վառելիք կուղարկվիԼիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են մնալ տեղահանվածՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունըՃապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմՔեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված հայր Եսայիի ծառայության ավարտինՄեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսքԱրեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)Զենդայան ֆիլմի պրեմիերային հայտնվել է մատչելի T-շապիկով՝ Spider-Man-ի պատկերովՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 200-իԶախարովա․ Մակրոնը անձամբ պատասխանատու է Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների ճգնաժամի համարԻրաքը սպառնում է դուրս գալ ՕՊԵԿ-ից՝ նավթի արդյունահանման քվոտայի շուրջ տարաձայնությունների պատճառովԼույսը վառի´ր. Կոչումով բժիշկ (տեսանյութ)Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Կակաոյի գները հասել են վերջին ամսների ռեկորդային մակարդակիԳիտնականները արտիճուկի մեջ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի խոստումնալից հատկություններՎենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվելԷլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրիցՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազԺաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետՄիքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց.Էրդողանը կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում (տեսանյութ)ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը«Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում էՊորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցներըԱյս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴԲուժաշխատողի տանը հայտնաբերվել են գերեզմաններից վերցված մարդկային աճյուններԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՌուբիոն բացահայտել է՝ ինչ է տեղի ունեցել Պուտին-Թրամփ հանդիպմանը ԱլյասկայումԵվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)Երևանի ներկայացուցիչները Լոնդոնում մասնակցել են կայուն քաղաքների զարգացման միջազգային հանդիպմանըԿայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըՄասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցԱրտահանման զարգացման հարցերը՝ նախարարության և գործարարների քննարկման կենտրոնում
Ամենադիտված