«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն Առինջում կբացի 7-րդ եկեղեցին. եկեղեցու կառուցումը «նուրբ ու միստիկ» պատմություն ունի
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, քաղաքականությունից դուրս եկած, բարեգործությամբ և սպորտով զբաղվող Գագիկ Ծառուկյանը հուլիսի 22-ին հայրենի գյուղ Առինջում կբացի 7-րդ եկեղեցին, ինչի խոստումը տվել էր Աստծուն՝ վաղուց: Այս վերջին եկեղեցու կառուցումը, ինչպես տեղեկացրին Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները, անչափ «նուրբ ու միստիկ» պատմություն ունի, դա Ծառուկյան ընտանիքի շնորհակալությունն է Աստծուն՝ ընտանիքի անդամներից մեկի առողջացման ու ուխտագնացության մասով: Ի դեպ, այդ օրը՝ հուլիսի 22-ին, Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի ծննդյան օրն է նաև:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից