«ԵՄ-ն փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների հարցում». Տուսկ
Արտաքին Քաղաքական
Եվրամիությունը փոխըմբռնման է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների մասշտաբների հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք Հայաստանի հետ փոխըմբռնման ենք հասել մեր ապագա հարաբերությունների մասշտաբների վերաբերյալ: Մենք պետք է նաև հնարավորություն ունենանք մի քանի քայլ առաջ անել Բելառուսի հետ մեր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Մենք ընդունել ենք Ադրբեջանի առաջարկը ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների պայմանագրային հիմնավորումների թարմացման մասին»,- ասել է նա:
Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն անց է կացվել Ռիգայում մայիսի 21-22-ին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին