«Եվրատեսիլ 2015»-ում կհաղթի Հայաստանը. «The Guardian»-ի կանխատեսումը
Այլ
Բրիտանական «The Guardian» պարբերականը, անդրադառնալով «Եվրատեսիլ 2015»-ին, ներկայացրել է իր կանխատեսումը, ըստ որի այս տարի հաղթելու է Հայաստանը:
«The Guardian»-ը նշում է, որ իր կանխատեսումը հիմնված է այն վիճակագրության վրա, թե անցած 12 տարիներին մասնակից երկրներից որը ինչ ձայներ է ստացել:
Տվյալները վերլուծված են ըստ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների: Այս մոդելի ստեղծման վրա «The Guardian-ը» 2 տարի է ծախսել:
Աղբյուրը նշել է նաև, որ 2011-ին ճիշտ է կանխատեսել հաղթողին` Ադրբեջանին:
Նշենք նաև, որ պարբերականն անդրադարձել է նաև Genealogy խմբի «Առերեսվիր ստվերին» (Face The Shadow) երգին, որը վերաբերում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային սպանդին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից