Արթուր Մեսչյանի կոչը. Պարոն նախագահ, Շանթի հարցը լուծեք
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը և քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:
Մոտ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից, ծերակույտի վերածված քաղաքաշինության խորհրդից, բետոնապատված քաղաքից, անաստված եկեղեցիներից, իր չկայացող համերգից, անգրագետ հեռուստաեթերից, System of a Down խմբի համերգից, հեղափոխությունից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»:
Դահլիճում ներկա էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դիմելով՝ ասաց. «Եթե քո հայրիկն այստեղ լիներ, բեմից խոսեր, ավելի շատ օգուտ կտար, քան ես»:
Երիտասարդները խանդավառված էին՝ այնպես, ինչպես System of a Down-ի համերգին՝ Հանրապետության հրապարակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից