OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է Վերջին զանգը (լուսանկարներ)

Հասարակություն

Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական մթնոլորտ էր: Վարժարանի շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Տոնական օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ հյուրեր, ծնողներ:

Վաղ առավոտից մոնթեականները տոնական հանդերձանքով վարժարանի շարահրապարակում էին: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն, զինվորական կարգապահություն, իսկ ամենակարևորը՝ միասնական ուժերով հասնել առավելագույնին. վարժարանի սաներն այսպես են բնութագրում իրենց ուսումնառության տարիները: Եվ ահա ապագա զինվորներ ու սպաներ կրթող դարբնոցի շրջանավարտների համար մեկնարկում է կյանքի նոր ուղին՝ նոր փորձություններով ու մարտահրավերներով:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ով, կարևորելով ռազմամարզական կրթության դերը, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:

Շնորհավորելով մոնթեականներին ուսումնառության կապակցությամբ' ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը մշտապես ուշադրության ներքո է պահում վարժարանի սաների կրթական մակարդակը: Վարժարան, որն իր ձևաչափով լավագույններից մեկն է Հայաստանում:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ վարժարանի սաները մշտապես ցուցաբերում են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վարժարանն ավարտած մոնթեականների մեծամասնությունն արդեն որպես սպա ծառայում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում և աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հմտություններով:

Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները:

Վերջին զանգը հնչել է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավարտական դասարանի շրջանավարտների համար։ Հանդիսավոր արարողությանը մայիսի 22-ին մասնակցել և կրթահամալիրի սաներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը, բարձրաստիճան զինվորականներ։ Դիմելով կրթահամալիրի շրջանավարտներին և դեռևս ուսանող սաներին՝ Արա Նազարյանը հորդորել է լինել հարգալից, կարգապահ և ուսումնատենչ, մաղթել է կանաչ ու հարթ ճանապարհ:  

Շնորհավորական խոսքերին հաջորդել է կրթօջախի սաների հրաժեշտի միջոցառումը, որի շրջանակում նրանք երախտագիտության խոսքեր ուղղեցին կրթահամալիրի մանկավարժական և ղեկավար կազմերին։ Հանդիսավոր արարողությունը եզրափակվել է կրթահամալիրի սաների ձեռնամարտի խմբերի, «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ցուցադրական ելույթներով:

{gallery}monteee{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված