«Սպարտակը» կրկին պարտվեց և զրկվեց եվրագավաթներին մասնակցելու իրավունքից (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ պարտվեց «Ուֆային»: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով: Դաշտի տերերի միակ գոլը 27-րդ րոպեին հեղինակեց Կրոտովը:
Հյուրերի կազմում աչքի ընկան Պաուրևիչը (21) և Ստոցկին (40):
Նշենք, որ 68-րդ րոպեին «Սպարտակը» մնաց 10 հոգով՝ դաշտից հեռացվեց Ռոմուլոն:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտավորված էր խաղին, սակայն դաշտ դուրս չեկավ:
Արդյունքում` 43 միավոր վաստակած մոսկովյան ակումբը եվրագավաթներում մասնակցելու հնարավորությունը կորցրեց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ