«Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը
Այլ
«Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան «A Million Voices» երգով: Երրորդ տեղում հայտնվեց իտալական «Il Volo»-ն «Grande amore» երգով:
Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Քվեարկության արդյունքներով Հայաստանը միավորներ ստացավ Հունաստանից՝ 1 միավոր, Բելառուսից` 4 միավոր, Բելգիայից` 3 միավոր, Ֆրանսիայից` 3 միավոր, Չեխիայից` 2 միավոր, Մակեդոնիայից` 3 միավոր, Ռուսաստանից` 6 միավոր: «Genealogy»-ին 12 միավոր ստացավ միայն Վրաստանից:
Մեր երկիրը 8 միավոր տվեց Մոնտենեգրոյին, 10-ը՝ Վրաստանին, 12-ը՝ Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից