Հենրիխ Մխիթարյանը՝ անցած մրցաշրջանի, իր դժվարությունների և հաղթանակի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի հանդիպումը «Վերդերի» դեմ (3:2), ինչպես նաև կիսվել ավարտված մրցաշրջանի մասին տպավորություններով:
«Մենք այսօր իսկապես լավ խաղ ցուցադրեցինք: Առաջին հերթին՝ Յուրգեն Կլոպի և Սեբաստիան Կելի համար: Այդ պատճառով մենք բոլորս գոհ ենք:
Ես այս մրցաշրջանում ունեցա մի ժամանակահատված, երբ այնքան էլ լավ չէ խաղում: Բայց ես հավատում էի ինձ ու ջանասիրաբար աշխատում: Այժմ ամեն ինչ լավ է ստացվում:
Շնորհակալ եմ իմ թիմին և մարզչին, ովքեր միշտ ինձ հավատացին: Հուսով եմ՝ ապագայում ամեն ինչ ավելի կլավանա»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ բրեմենյան ակումբին «Բորուսիան» հաղթեց հենց Մխիթարյանի գոլի շնորհիվ, ինչի արդյունքում էլ դորտմունդցիները հնարավորություն ստացան մասնակցելու Եվրոպայի լիգային:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ