Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում բացվեց տեղեկատվական ցուցահանդես

Արտաքին Քաղաքական

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում մայիսի 24-ին Երևանի Հյուսիսային պողոտայում բացվեց տեղեկատվական ցուցահանդես: Իրադարձության մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու ԵՄ օժանդակությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերին, որոնք իրականացվում են տարաբնույթ ոլորտներում: Տեղեկատվական ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք շրջեցին տաղավարներով և ծանոթացան իրականացրած աշխատանքներին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունեց տեղեկատվական ցուցահանդեսի մասնակիցներին:

«1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը կոչ արեց Եվրոպային միավորվել, որպեսզի մայրցամաքում պատերազմ այլևս հնարավոր չլինի պատկերացնել, և հորդորեց տարածել խաղաղություն և բարեկեցություն: Եվրոպայի օրը սքանչելի առիթ է տոնելու այն, թե ինչպես ենք ԵՄ-ում հաղթահարել դարավոր տարբերությունները, և հիմա միասին կերտում ենք ապագան և տոնում մեր հարևանների հետ համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տրայան Հրիսթեան:

Նա ընդգծեց, որ այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան» կարգախոսի ներքո:

«Հենց նոր Ռիգայում ավարտվեց արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը վերահաստատեց մեր շարունակական հետաքրքրությունը հարևանների հետ ամուր գործընկերություն հաստատելու հարցում, օժանդակելու նրանց հասնել հարատև խաղաղության, քաղաքական կայունության և բարգավաճման»,-նշեց նա: Տրայան Հրիսթեան կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդգծեց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը:

«Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե Եվրոպական միության աջակությամբ ու օժանդակությամբ Հայաստանում ինչ ծրագրեր են իրականացվում: Ծրագրերը ոչ միայն բարեփոխումներին նպաստելու նպատակ ունեն, այլև դրական ազդեցություն են ունենում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա»,-նշեց նա:

Եվրոպայի օրվա տոնակատարությունները Երևանում կամփոփվեն բացօթյա համերգով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում մայիսի 24-ի երեկոյան: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Բելգիայից և Գերմանիայից: Երեկոյի գլխավոր հյուրը կլինի հայտնի երգիչ Դենզելը:

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկել են մայիսի 16-ին Վանաձորում: Այնուհետև միջոցառումներ են անցկացվել Գյումրիում և Երևանում:

«Եվրոպայի օրը»' դրոշի, օրհներգի և միասնական արժույթի հետ միասին դարձել է Եվրոպական Միության խորհրդանիշներից մեկը: 1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը կոչ արեց վերջ դնել Ֆրանսիայի և Գերմանիայի միջև երկարատև մրցակցությանը և առաջարկեց ստեղծել Եվրոպայի քաղաքական կազմակերպման մի նոր բանաձև, որը կերաշխավորեր խաղաղություն ամբողջ Եվրոպայում: 1985-ին ԵՄ առաջնորդների' Միլանում կայացած գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես «Եվրոպայի օր»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված