Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը Ուղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ) Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (տեսանյութ) Խաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Ուղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Տիգրան Կիրակոսյանի տպավորիչ հաղթանակը ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար, եթե Թեհրանը համաձայնի գործարքի Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան 

Հոկտեմբերին Երևանում կանցկացվի խուլ և համր թաեքվոնդիստների եվրոպական, իսկ հաջորդ տարի՝ աշխարհի առաջնությունը. հավաքականի մարզիչ

Սպորտ

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ավարտված թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը մասնակցեցին նաև Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի մարզիկները: Այս առիթով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի թաեքվոնդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի հետ:

- Պարոն Դանիելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հայ մարզիկների մասնակցությունն աշխարհի առաջնությանը և ինչպե՞ս էր թիմը նախապատրաստվել առաջնությանը:

-Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան ամեն ինչ արել էր, որ մեր մարզիկները լավագույնս նախապատրաստվեն աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությանը մենք սկսել ենք պատրաստվել նոյեմբերից, անցկացվել են ուսումնամարզական հավաքներ, մասնակցել ենք Իրանում անցկացված G-1 կարգի մրցաշարին՝ նվաճելով բրոնզե մեդալներ (Հայկազ Սամվելյան, Վահագն Աղեկյան), ՌԴ Նալչիկ քաղաքում անցկացված օլիմպիական քաշային կարգերով Եվրոպայի առաջնությանը նվաճել ենք արծաթե մեդալ (Արման Երեմյան): Վերջին հավաքն անցկացրեցինք Երևանում, որտեղ մեր մարզիկներն իրենց աշխատանքը կատարելագործեցին DAEDO սենսորային համակարգով, որը նույնպես մեծ դեր խաղաց մեր հաղթանակներում: Մարզիկ Արման Երեմյանը զույգերի բացակայության պատճառով ուսումնամարզական հավաք անցկացրեց Իրանի հավաքականի հետ: Մեր հավաքականը գտնվում էր գերազանց վիճակում և դա երևաց մենամարտերում. մարզիկների մոտ ավելորդ լարում և շտապողականություն չկար, գերազանց զգում էին մրցագորգը:

-Առաջնությանը մասնակցած 5 հայ թաեքվոնդիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը (անձ. մարզիչ՝ Արսեն Ավետիսյան): Նա առաջին անգամ էր մասնակցում նման խոշոր մրցաշարի և գերազանց լուծեց մարզիչների կողմից իր առջև դրված տակտիկական խնդիրները և, հաղթելով 1/128-ում' սլովենացի, 1/64-ում' սենեգալցի, 1/32-ում' հոլանդացի, 1/16-ում' ավստրիացի մարզիկներին, մեդալի համար պայքարում պարտվեց փորձառու իսպանացի մարզիկին և գրավեց 5-րդ տեղը (ձեռք բերեց 25.92 վարկանիշային միավոր):

Թաեքվոնդո մարզաձևը այնքան մեծ տարածում ունի և մրցակցությունն այնքան սուր է, որ 139 երկրների պատվիրակների առաջնությունում կարիք եղավ ևս մեկ մրցամարտ անցկացնել: Աշխարհի նախորդ առաջնություններում 5-րդ տեղի համար բավական էր 3 հաղթանակ: Բոլոր դեպքերում մեր մարզիկը մոտ էր մեդալի և արժանի ելույթ ունեցավ:

58 կգ. քաշային Հայկազ Սամվելյանը (անձ. մարզիչ՝ Միքայել Թորգոմյան) 1/64-ում հաղթեց ազգությամբ պարսիկ իսլանդացի մարզիկին, 1/32-ում ոսկե միավոր գոտեմարտում պարտվեց ավստրալիացի մարզիկին (ձեռք բերեց 12.70 վարկանիշային միավոր):

63 կգ. քաշային Հակոբ Ղազարյանը (անձ. մարզիչ՝ Սարգիս Սարգսյան) 1/128-ում հաղթեց ղրղզստանցի մարզիկին և 1/64-ում պարտվեց մեքսիկացի մարզիկին (ձեռք բերեց 6.22 վարկանիշային միավոր):

80 կգ. քաշային Արման Երեմյանը (անձ. մարզիչ՝ Վարդան Վարդանյան) 1/64-ում հաղթեց լիբիացի մարզիկին և 1/32-ում պարտվեց կանադացի մարզիկին (ձեռք բերեց 12.70 վարկանիշային միավոր):

87+ կգ. քաշային Դավիթ Ղևոնդյանը (անձ. մարզիչ՝ Էդվարդ Վարժապետյան) 1/32-ում ոսկե միավոր գոտեմարտում պարտվեց ուկրաինացի մարզիկին:

Մեր 2 մարզիկները արժանի մրցեցին, իսկ 2 դեպքում ուժեղ մրցակցին զիջեցին միայն ոսկե միավորի սկզբունքով: Այնպես որ կարելի է ասել, որ հայ թաեքվոնդիստները գրեթե չեն զիջել մրցակիցներին, թեև մեդալ չեն նվաճել: Մեր բոլոր թաեքվոնդիստները նվաճեցին նաև օլիմպիական վարկանիշայինմիավորներ:

- Դուք մասնակցեցիք նաև թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր համաժողովին: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Այո: Արժե նշել, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան, որը վերջերս գլխավորել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, սերտորեն համագործակցում է միջազգային և եվրոպական ֆեդերացիաների հետ, որի արդյունքում հոկտեմբերին Երևանում կանցկացվի խուլ և համր թաեքվոնդիստների եվրոպական, իսկ հաջորդ տարի' աշխարհի առաջնությունը:

Համաժողովում որոշվեց Աշխարհի հաջորդ առաջնությունը անցկացնել Հարավային Կորեայի Մոջջո քաղաքում, իսկ պատանիների Աշխարհի առաջնությունը' Մեքսիկայի Մեխիկո քաղաքում:

-Առաջիկա ժամանակներում ի՞նչ միջազգային մրցումների կմասնակցեն մեր թաեքվոնդիստները:

- Հունիսին պատանիները կմասնակցեն հուլիսի 1-6-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, հուլիսին մեր ուսանող մարզիկները կմասնակցեն Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին և, իհարկե, մենք հատուկ ուշադրություն կդարձնենք 2016 թվականի օլիմպիական խաղերին հայ թաեքվոնդիստ ունենալու խնդրին, ինչը մեր կարևորագույն հեռանկարային խնդիրներից է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերը Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ-ի խաղաղության առաջարկինԹրամփի համար գաղտնի հետախուզական ճեպազրույց կանցկացվիՄահացել է CNN-ի հիմնադիրըԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ուկրաինական աղբյուրները հայտնում են՝ Զելենսկին և բանակը պատրաստում են գործողությունների պլան մայիսի 9-ի համարՌԴ Պետդումայում կոշտ են արձագանքել Զելենսկու հրադադարի հայտարարությանըWP․ Իրանը հարվածել է ավելի շատ ամերիկյան ռազմական օբյեկտների, քան ընդունում է ԱՄՆ-ըՓաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին ՌԴ-ում կայանալիք շքերթինԻրանի երկու քաղաքում պայթյուններ են տեղի ունեցելԸնտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ միգրացայի և քաղաքացիության ծառայությունն է․ ԿԸՀ Հայկ Նահապետյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Հնարավոր են բջջային ինտերնետի սահմանափակումներ. ՌԴԳիտնականները հայտնաբերել են ինսուլտի ոչ ակնհայտ ռիսկային գործոն«Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցրած ուկրաինացիները անարգել հատել են լեհական սահմանըՈչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2025 թ. գործունեության մասին հաղորդումը Կտրատված մարմնի վրա հայտնաբերված ԴՆԹ-ն օգնել է բացահայտել սպանության կասկածյալինԱռաջարկվում է վերացնել պետական ծառայության ոլորտներում պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը՝ 65 տարեկանը «Բրիտանական Բիլ Գեյթսի» զբոսանավի խորտակման նոր մանրամասներ են բացահայտվելԿնոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընկերուհու կատվին «պատանդ վերցնելու» համարՀամբարձում Մաթևոսյանը և Կավեհ Զահեդին անդրադարձել են COP17-ի նախապատրաստական գործընթացներինApple-ը կարող է միավորվել Intel-ի և Samsung-ի հետ25 միլիոն դոլարի ներդրում Վայոց ձորում․ Պապոյանը այցելել է ԵղեգիսԱՄՆ բանկի աշխատակցուհին անջատել է հեռախոսը՝ չհավատալով Հռոմի պապինՌումինիայում ճգնաժամը կարող է ազդել Ուկրաինայի վրա․ ԶԼՄԶելենսկին հայտարարել է՝ ուկրաինական կառավարությունում սպասվում են փոփոխություններԱրևմուտքում քննադատել են Ուկրաինային՝ Ղրիմի վրա հարձակման համարԱՄՆ FDA-ն արգելափակել է COVID-19-ի և հերպեսի պատվաստանյութերի անվտանգության ուսումնասիրությունների հրապարակումըՍալդոն հայտնել է Խերսոնում ստեղծված դժվարին իրավիճակի մասինՈւղիղ. Փաստաբանների ասուլիսը` Վեդիի մանկապղծության դեպքի առիթով (տեսանյութ)Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (տեսանյութ) Ցարևը Զելենսկու հայտարարած հրադադարը «ներկայացում» է անվանելԲրիտանացի նախկին դեսպանը դրական է գնահատել ԱՄՆ-ի և Իրանի մերձեցումըՃապոնիան հայտարարել է, որ Տոկիոն ռազմական տեխնիկա չի մատակարարի ԿիևինՄհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակումըՍինգապուրում բուլինգի համար դպրոցականներին կպատժեն փայտի հարվածներով Թուրքիայի փոխնախագահը անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններինԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին Իրանը նախապես զգուշացվել էր Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից հնարավոր գործողությունների մասինԵղեգիսի կիրճում Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար (տեսանյութ)Ինչպիսին է մթնոլորտային օդի որակը ԵրևանումԱրմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերըԹրամփը հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի բացման մասինՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԶախարովան քննադատել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունըՈւղիղ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին (տեսանյութ) Կայացել է Համբարձում Մաթևոսյանի և Պեդրո Մորենոյի հանդիպումը՝ տնտեսական և բնապահպանական օրակարգովՌուսաստանի Կենտրոնական բանկը կրկին կսկսի արտարժույթի գնումները
Ամենադիտված