Ֆինանսների նախարարը՝ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում իրականացվող ստուգումների մասին
Քաղաքական
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում հարկային ստուգումները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
«Ստուգումները զուտ ֆինանսահաշվարկային ստուգումներ չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որն անընդհատ շարունակվում է»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ արդյունքներն առաջիկայում վարչապետին կներկայացվեն:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե միգուցե ԲՀԿ նախկին առաջնորդին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումնե՞րն էլ արժանանան նրա՝ ԱԺ-ից բացակայությունների բախտին, ասել է թե՝ պարզապես լուրեր մնան: Ի պատասխան՝ Գագիկ Խաչատրյանը նկատեց, որ այսքան ժամանակ դժվար թե որևէ մեկը նկատած լինի, որ հարկային մարմինն ավել կամ պակաս վերլուծություն է անում: Ընդ որում՝ տարբերություն չկա՝ կլինի քաղաքական գործիչ, թե պետպաշտոնյա: «Ինչ կլինի իրականում, այն էլ կներկայացնենք»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը պատասխանեց նաև բյուջեի կատարողականի հետ կապված հարցին, թե որոշ վերլուծությունների համաձայն պակասուրդը միլիոնների և անգամ միլիարդների է հասնում:
«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ ասողները, բայց այս տարվա ընթացքում մենք առաջին եռամսյակի պլանավորած ցուցանիշները կատարել ենք, երկրորդ եռամսյակում էլ համապատասխան ծրագիրն իրականացնում ենք: Իհարկե, կան նաև ռիսկեր, որոնք կապված են բազմաթիվ գործոնների, ԵՏՄ-ում ընթացող գործընթացների, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հետ»,- ասաց նախարարը և հավելեց, որ նման գնահատականներ տալու համար դեռ վաղ է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից