Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մայիսի 25-ին անց է կացվել Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2015թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը և հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
Ելույթներով և զեկույցով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Երկրի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար մինչև հունիսի 1-ը ստեղծել օպերատիվ շտաբ՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան